Անտառն օգնում է երեխաների ուղեղի աճին և զարգացմանը․ Nature Sustainability

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Զբոսայգիների և անտառների, ծառուղիների, զբոսապուրակների բարենպաստ ազդեցությունը մարդու օրգանիզմի և նրա վիճակի վրա հայտնի փաստ է։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր շատ ժամանակ են անցկացրել անտառի մոտ, պատանեկության տարիներին ցույց են տալիս կոգնիտիվ ֆունկցիաների և հոգեկան առողջության բարելավում․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հետազոտությունը հրապարակվել Է ,,Nature Sustainability,, ամսագրում, հաղորդում է ,,Наука,, հեռուստաալիքը:
Կա կարծիք, որ երբ երեխան մեծանում և զարգանում է, նրա ուղեղում նեյրոնները ճյուղավորվում են ինչպես ծառերը։ Կարծես թե, ծառերի մեջ գտնվելը իրականում կարող է օգնել գործընթացին:

Մեծ Բրիտանիայի գիտնականները երկար ժամանակ հետևել են 9-15 տարեկան 3568 դպրոցականի։ Պարզվել է, որ երեխաները որքան երկար ժամանակ են անցկացնում կանաչապատ տարածքներում, այնքան ավելի լավ է նրանց մոտ կոգնիտիվ հմտությունները և հոգեկան առողջությունը։ Հետաքրքիր է, որ այլ բնական օբյեկտներ՝ մարգագետիններ, լճեր, գետեր, նման ազդեցություն չեն ունեցել։

Նման հետազոտություններ առաջին անգամ չեն անցկացվում։ ԱՄՆ-ում և Դանիայում երեխաների համապետական համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակելի տարածքներում կանաչ ծառատունկեր ունենալը հանգեցնում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ավելի ցածր ռիսկի մեծ տարիքում: Մեծ Բրիտանիայում իրականացվել է նաև մոնիթորինգ, որը ցույց է տվել, որ քաղաքային կանաչ թաղամասերում ապրող երեխաները ավելի լավ հիշողություն ունեն:

Ինչո՞ւ է դա այդպես` առեղծված է։ Հայտնի է, որ միջավայրի բազմազանությունը ձևավորում է մարդու ուղեղը։ Սակայն, դեռևս հստակ չէ, թե ինչու կանաչ տարածքները, հատկապես ծառերը, այդպես արդյունավետ կերպով ազդում են երեխաների ուղեղի վրա։ Նախորդ աշխատանքներում փորձագետները ենթադրում էին, որ գլխավոր դերը խաղում են սոցիալ-տնտեսական գործոնները՝ առավել ապահովված տարածքները որպես կանոն հարստացված են կանաչապատմամբ։ Բայց նոր ուսումնասիրությունները, առաջին հերթին, ցույց տվեցին, որ ոչ մարգագետինները, ոչ լճերը նույն խթանը չեն տալիս երեխաների ուղեղի զարգացմանը: Երկրորդ՝ պարզվեց, որ հենց ծառերն են կապված հոգեկան առողջության բարելավման հետ, այլ ոչ թե խոտը։ Հնարավոր է դա կապված է ծառերի ճյուղերի ֆրակտալ նախշերի հետ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ մանկության տարիներին մարդիկ բնածին համակրանք ունեն այդ ձևերի նկատմամբ, և դա կարող է հանգստացնել մեր գիտակցությունը և ամրացնել որոշ կապեր ուղեղում։

Առօրյա կյանքում մարդը հազվադեպ է հանդիպում խորհրդավոր «ֆրակտալ» բառին, բայց կառուցվածքն ինքնին ծանոթ է բոլորին։ Անկենդան բնության մեջ ֆրակտալ կառուցվածքների օրինակներ են ձյան փաթիլները, կայծակները, ամպերը, «ցրտաշունչ» նախշերը ապակու վրա, ստալակտիտները և ստալագմիտները և այլն:

Կենդանի վիճակում՝ բրոնխների և արյան շրջանառության համակարգը, բրոկոլին, արքայախնձորը, ինչպես նաև ծառերի պսակները և բույսերի տերևները: Ֆրակտալներն օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ ինֆորմատիկայից մինչև բժշկություն։ Մասնավորապես, տարբեր մասշտաբներով նմանատիպ օրինաչափությունը կրկնելու իրենց զարմանալի հատկության շնորհիվ կարելի է երեւույթի մի փոքր մասից դատել ամբողջի մասին։

Դեռևս Լեոնարդո դա Վինչին է գրել ծառերի երկրաչափության՝ նրանց ճյուղավորման սխեմայի մասին։ Օրինաչափությունը կայանում է հետևյալում՝ որոշակի բարձրության վրա ճյուղերի ընդհանուր հաստությունը միշտ հավասար է բնի հաստությանը։