ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Երևանում մի շարք դեսպանների
Քաղաքականություն
19.06.2024 | 11:03Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների։ Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում գրառմամբ։
«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում: Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունության ու անվտանգության առաջմղմանը։ Սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան»,-գրել է Վերման։
Հանդիպումից նրա հրապարակած լուսանկարից պարզ է դառնում է, որ քննարմանը մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայը։