ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Մալթայի դեսպանը անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը
Քաղաքականություն
18.06.2024 | 19:20ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Միչելիին և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում:
Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի շրջանակին, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:
Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։