Ինտենսիվ գյուղատնտեսությունն առաջ է շարժվում 7 մղոնանոց քայլերով, մեզ մոտ, սակայն, այդպես չէ․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը,  նշեց, որ թեև այդ օրերն ընդամենն իրենց համար եղել են ադապտացիոն շրջանի օրեր և զգալի արդյունքներ այդ ընթացքում ապահովել հնարավոր չէ, սակայն այդ ուղղությամբ իրականացրել են մի շարք միջոցառումներ։

Նախարար Խաչատրյանը նշեց, որ գյուղտնտեսությունը տալիս է համախառն ներքին արտադրանքի ավելի քան 15 տոկոսը, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվածություն է ապահովում ավելի քան 350 հազար մարդ։

Ներկայացնելով իր ենթակա գերատեսչության առաջնահերթությունները՝ նախարարը նշեց, որ իրենց հիմնական նպատակներից  է աջակցել մեծ և փոքր գյուղացիական տնտեսություններով զբաղվողներին, պետական աջակցություն տրամադրել ոչ թե կարճատև, այլ երկարատև արդյունքների ապահովման համար։ 

«Հաջորդ առաջնահերթությունը հողերի խոշորացումն ու կոոպերացիաների ստեղծումն է՝ պահպանելով սեփականության իրավունքը։ Եթե սա կարողանանք կատարել, ապա այդ հողերը կկարողանանք ապահովել կաթիլային համակարգով։ Հողերի խոշորացումը հնարավորություն կտա մեծացնել նաև ցանքաշրջանառությունը։ Մյուսն անմշակ հողերի կրճատումն է, հաջորդը՝ ինտենսիվ ժամանակակից գյուղատնտեսության զարգացումն է, որն առաջ է շարժվում 7 մղոնանոց քայլերով, ինչը, ցավոք սրտի, մեզ մոտ այդպես չէ»,- ասաց նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։