Առաջիկայում մի շարք դեսպաններ կփոխվեն. հայտնի են անունները. «Հրապարակ»

Լուրեր

17.12.2025 | 11:08
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 մլն դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում: Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում: Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, հավանաբար, դուրս կգա համակարգից:

Բալայանի փոխարեն ԱԳՆ խոսնակ կդառնա Աննա Նաղդալյանը, որն արդեն իսկ կատարում է այդ պարտականությունները: ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանը, իսկ գործող դեսպան եւ Բարսեղ Բեգլարյանի սանիկ Գրիգոր Հովհաննիսյանը, հավանաբար, կնշանակվի ԱԳ փոխնախարար:

Կփոխվեն դեսպաններն ԱՊՀ համարյա բոլոր պետություններում, ինչպես նաեւ՝ Վրաստանում: Կազատվեն նաեւ որոշ գլխավոր հյուպատոսներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ով Ռուսաստանում ապրած եւ աշխատած գործարար էր՝ ռուսական ազդեցության տակ գտնվող։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: