ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած 8 քաղաքացի շարունակում է մնալ բուժհաստատությունում

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ազգային ժողովի շենքի մոտ հունիսի 12-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ այս պահին բուժհաստատություններում գտնվում է բախումներից տուժած 8 քաղաքացի։

«Մեկ վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, ստանում է համապատասխան բուժօգնություն, մյուսներն էլ, կարծում եմ՝ մեկ-երկու օրվա ընթացքում դուրս կգրվեն»,- հայտնեց Ավանեսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ դեռ չի հասցրել այցելել բուժառուներին, սակայն անպայման կայցելի նրանց։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս նախարարին կընդունեն բուժառուները, հաշվի առնելով, որ նրանք հիվանդանոցում են գտնվում քաղաքական բախումների հետևանքով, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս երեք տարիների ընթացքում բոլորն իրեն միշտ լավ են ընդունել։