Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ. ԱՆ
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի մոտ իրավիճակը լարվել էր, բախումներ էին տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել Բաղրամյանում։ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Բաղրամյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ