Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, շարունակում է աջակցել ալիևյան ցեղասպան ռեժիմին՝ իր շինծու և հայատյաց թեզերի մշակման և տարածման գործում: Այս մասին ասվում է «Գեղարդ» հիմնադրամի հայտարարության մեջ։ 

 Օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ազգային հանձնաժողովի նախագահ Մահմուդ Օզերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ համայնքը զբաղվում է իբր «Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիների», պետական հովանավորությամբ հակահայկական կեղծ թեզերի մշակման և տարածման հարցերով: Հանդիպման ընթացքում նրանք խոսել են այսպես կոչված «օղուզ-թյուրքական հողերը միավորող «Արևմտյան Ադրբեջանի» մասին»: 

«Հայաստանից հեռացած ադրբեջանցիների» վերադարձի հարցը բարձրացնելով՝ Ադրբեջանն իրականում ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և հակադրվել տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու և ինքնորոշման իրավունքն իրացնելու արդար պահանջին:

Հանդիպման ընթացքում Մահմուդ Օզերը նշել է, որ քննարկումներ է անցկացնելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իր գործընկերների հետ՝ ավելի սերտորեն աջակցելու «Արևմտյան Ադրբեջան»-ի խնդրին: Այդ նպատակով նա առաջարկել է համատեղ հրատարակել հարցը ներկայացնող եռալեզու՝ ադրբեջաներեն, թուրքերեն և անգլերեն գիրք: Սա ևս մեկ անգամ վկայում է պատմական փաստերի խեղաթյուրման և այդ կեղծիքները միջազգային հանրության շրջանում տարածելու մասին:

Եթե մինչ այդ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը շրջանառվում էր հիմնականում ադրբեջանական միջավայրում, ապա այժմ այդ կեղծիքի տարածմանը ակտիվորեն աջակցում է Թուրքիան: Հայ ժողովրդի նկատմամբ այդ երկրների ցեղասպան և հանցավոր քաղաքականությունը չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից. նման անպատժելիությունը բերելու է նոր հանցագործությունների: