Ադրբեջանն Ուկրաինային 40 մլն դոլարի օգնություն է ցուցաբերել

Լուրեր

07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
Բոլորը

Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման, ինչպես նաև միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության դիվանագիտական ​​լուծման օգտին: Այս մասին Գերմանիայում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հաստատելով Բաքվի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն առաջին պետություններից է, որը հումանիտար օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Բայրամովը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, Բաքուն Կիևին 40 մլն դոլարի չափով օգնություն է տրամադրել։

Բաքուն իրականացնում է ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագիր, աջակցում է Ուկրաինայում ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին, մասնավորապես, Իրպենում արդեն ավարտվել է դպրոցի շենքի վերակառուցումը։

Համաժողովի շրջանակում Բայրամովը հանդիպել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Քննարկվել են ադրբեջանա-ուկրաինական համագործակցության օրակարգային ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բայրամովն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում վերջին իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև դրանում առկա խոչընդոտների մասին։

Ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող մարդասիրական օգնության և վերականգնողական աշխատանքների համար։

Էմմա Չոբանյան