ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել է հայկական առաջին գեոպարկի ստեղծման ծրագիրը

Լուրեր

28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
Բոլորը

Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, խորհրդի անդամները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՊՀ-ի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվեցին Հայաստանում գեոպարկի ստեղծման նախադրյալները․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, շեշտելով գեոպարկի ստեղծման կարևորությունը, նշեց. «Գեոպարկը զբոսաշրջության տեսակ է։ Այն կնպաստի տեղանքի ենթակառուցվածքի զարգացմանը և, ամենակարևորը, հանրությունը տեղեկացվելու է այդ տարածքների երկրաբանական վտանգների մասին»։

Նիստի ժամանակ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը:

Նա նշեց, որ գեոպարկերն աշխարհագրական տարածքներ են, որոնց հիմքում առանձնահատուկ տեսարժան, երկրաբանական ժառանգությունն է, որը զուգորդվում է պատմական, հնագիտական, մշակութային բաղադրիչներով։ Աշխարհում գեոպարկերը դիտարկվում են որպես կայուն տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության խթան։

«Գեոպարկերում կարևորություն ունեցող բացառիկ երկրաբանական օբյեկտները և լանդշաֆտները կառավարվում են հետազոտական, պահպանման, կրթական և կայուն զարգացման ամբողջական հայեցակարգով՝ ընդգրկելով տեղական համայնքների ուժերն ու հնարավորությունները», – ասաց Արա Ավագյանը:

Վերլուծելով հարուստ երկրաբանական ժառանգությունը, ինչպես նաև գեոպարկերի ստեղծման միջազգային փորձը՝ առաջարկվել է ստեղծել ոչ թե ընդհանրական երկրաբանական հուշարձանների գեոպարկ, այլ՝ մասնագիտացված:

Գեոպարկը կընդգրկի տարածքներ հիմնականում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից, փոքր հատվածներ կներառի նաև Կոտայքի և Արարատի մարզերից։

«ՀՀ տարածքը ենթակա է բազմաբնույթ երկրաբանական վտանգների ազդեցությանը։ Ուստի երկրաբանական վտանգներով մասնագիտացված գեոպարկի ստեղծումը կունենա նաև պաշտպանական նշանակություն», – նշեց Արա Ավագյանը:

Նորաստեղծ հայկական գեոպարկը կառանձնանա նրանով, որ համեմատաբար սահմանափակ տարածքում կունենա երկրաբանական վտանգների տարբեր ոլորտներին վերաբերող օրինակներ՝ ակտիվ տեկտոնական խզվածքներ, սողանքներ, նորագույն հրաբխականություն, հիդրոթերմալիզմ, լճային տրանսգրեսիա, զանգվածային ոչնչացման մասին վկայող շերտագրություն և այլն:

«Այս հանգամանքը հայկական առաջին գեոպարկին կտա բացառիկություն, առավել ևս, որ ընտրության արդյունքում կունենա տարածաշրջանային և մի քանի միջազգային նշանակության երկրատեղանքներ», – ասաց Արա Ավագյանը:

Խորհրդի անդամները նշեցին, որ անհրաժեշտ է առաջարկվող տարածքում հիմնել ազգային գեոպարկ և ստեղծել կառավարող մարմին, որում կընդգրկվեն գիտնականներ, պետական կառույցների և համայնքների համապատասխան մասնագետներ։