Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ մամուլի քարտուղարը մանրամասներ է ներկայացնում
Հասարակություն
07.06.2024 | 01:17ՀՀ ՆԳՆ քարտուղար Նարեկ Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից և ներկա իրավիճակից։
Նա հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել 30-ից ավելի մարտական հաշվարկներ։ Այս պահին իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը. և այս պահին էլ կա պայթյունի վտանգ»,- ասել է նա։
Պայթյուն և հրդեհ գազալցակայանում. կրակը տեսանելի է կիլոմետրերի հեռավորությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ