Գառնիկ Դանիելյանը նորակառույցում բնակարան է գնել․ ինչ է հայտարարագրել ընդդիմադիր պատգամավորը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանն անցած տարի նոյեմբերին բնակարան և ավտոկայանատեղի է գնել Երևանի Կոմիտաս պարկ թաղամասում, որի համար կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին վճարել է մոտ 32․3 մլն։ Միաժամանակ, պատգամավորի հայտարարագրի համաձայն, նա նաև 2 փոխառություն է տվել նույն «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին՝ ընդհանուր 24 մլն դրամ՝ բնակարանի գնման իրավունքի համար։

Գեղարքունիքի Գեղամավան համայնքում ունեցած 2 հողամասերը Դանիելյանը 2023 թ-ին վաճառել է՝ ընդհանուր մոտ 1․9 մլն դրամով։ Պատգամավերը հայտարարագրել է նաև ավելի վաղ ձեռք բերված հասարակական նշանակության շինություն, հողամաս և բնակարան Տավուշի Իջևան համայնքում, և Երևանի Նոր Նորքում բնակարան։ Նա 90 օրից ավելի վարել է այլ անձի պատկանող TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

Պատգամավորի բանկային հաշվին տարեվերջին եղել է 1․2 մլն դրամ, կանխիկ ունեցել է 5 մլն դրամ և 25 հազար դոլար։ Դանիելյանն Ազգային ժողովից ստացել է 9․5 մլն դրամ աշխատավարձ, «Ինեկոբանկ»-ից վերցրել է մոտ 25․8 մլն դրամ վարկ։ Նրա վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է մոտ 18․8 մլն դրամ, որից 17․6 մլն-ը հիփոթեք է, վարկի մարմանն ուղղել է 4․7 մլն դրամ։ Տարվա ընթացքում 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախս է արել՝ 3․5 մլն դրամ ծավալով։

Դաինելյանի կինը՝ Իդա Ղալումյանը, բացի նոր ձեռքբերված բնակարանից, հայտարարագրել է նաև 2 մլն դրամ կանխիկ գումար։ «Ինեկոբանկ»-ից ստացած վարկի դեպքում նա ամուսնու հետ համավարկառու է, նաև «Յունիբանկ»-ից 2․1 մլն դրամի վարկ է ստացել։ Ղալումյանն իր հերթին 2․9 մլն դրամի միանվագ ծախս է արել։

Գայանե Խաչատրյան