Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին խորհրդատվական օգնություն ցուցաբերել սահմանազատման գործընթացում․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Утро» ամսագրի հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև սկսված պետական սահմանի սահմազատման ու սահմանագծման գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ դա պետք է կրի կայուն, հավասարակշռված ու փոխընդունելի  բնույթ։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում  կողմերին խորհրդադատվական օգնություն ցուցաբերել»,- ասել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։

«Դա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- նշել է Եվդոկիմովը։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից՝ նա նշել է, որ դա կախված կլինի Բաքվի ու Երևանի քաղաքական կամքից։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։