«Լույս» դաշինքի կազմակերպած դրամահավաքը քաղաքակիրթ մոտեցում է՝ քաղաքականապես անկախ լինելու համար․ Արամ Սարգսյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը,  որն այսօր մասնակցում էր «Լույս» դաշինքի կազմակերպած դրամահավաքին, նշեց, որ նման դրամահավաքի կազմակերպումը քաղաքակիրթ մոտեցում է՝ քաղաքականապես անկախ լինելու համար։ 

«Շատ ուրախ եմ այստեղ մասնակցություն ունենալու համար, այն ներդրումը, որը կանեք, շատ կարևոր է, բայց առավել կարևոր է ձեր մասնակցությունը քարոզարշավի գործընթացին։ Մենք էլ կանենք ամեն բան, որ այս քարոզարշավի ընթացքը ձանձրալի չլինի և նորանոր քաղաքական անհատների ի ցույց կդնենք»,-ասաց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ նոր ավագանու ընտրությունից հետո «Լույս» դաշինքի թիմն է՛լ ավելի լավ է աշխատելու։

Արամ Սարգսյանը նկատեց, որ «Լույս» դաշինքն ունի ավագանու այնպիսի թեկնածուներ, որոնց մի մասն արդեն աշխատել է լավագույնս, իսկ Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող նոր թիմը կներկայանա ավելի ուժեղ, կառուցողական ու լուսավոր նպատակներով։