Միտո՞ւմ, թե՞ իրավական հարց․ «Զատիկ»-ի աղմկահարույց զեկույցներից 1 տարի անց խմբի աշխատանքը դադարեցվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
Բոլորը

Աննա Հակոբյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և «Գավառ» մանկատուն։ Վարչապետ Փաշինյանի տիկինը ֆեյսբուքյան իր էջում այդ մասին տեսանյութեր է հրապարակել։  Ուշագրավ է, որ տեսանյութերում խնամքի հաստատություններում գտնվող երեխաների դեմքերը տեսանելի են և նրանց հեշտությամբ կարելի է նույնականացնել, ինչը հաճախ հանրության կողմից նրանց թիրախավորելու պատճառ է դառնում։  Դա հաշվի առնելով՝ Factor TV-ն  տեսանյութերն օգտագործելիս փակել է երեխաների դեմքերը։ 

Խնամքի հաստատություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խումբը ևս, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, զեկույցներում կամ հրապարակումներում զերծ էր մնում երեխաների լուսանկարները կամ նույնականացումն իրականացնել։ Նախորդ մեկ տարվա ընթացքում աղմկահարույց զեկույցների հրապարակումից մեկ տարի անց՝ մայիսի 30-ին, դիտորդական խումբը տեղեկացել է, որ իրենց գործունեությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ստորագրությամբ դադարեցված է։ 

Շուրջ երեք տարի դիտորդական խմբի կազմում հասարակական հիմունքներով աշխատող Հովսեփյանի մատնանշած զեկույցը նախորդ տարվա մարտին մեծ աղմուկ բարձրացրեց․ խումբը չնախատեսված այց էր իրականացրել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ արձանագրել էր ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության դեպքեր։ Արտահերթ այս զեկույցին այդպես էլ ընթացք չտրվեց, և հանրությունն այդպես էլ չստացավ հարցերի պատասխանը, թե ով է պատասխանատու այս հաստատություններում արձանագրված խնդիրների համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խմբի գործունեության դադարեցման որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ 2018 թվականին ընդունված նախարար Մանե Թանդիլյանի հրամանը եղել է անհատական, ոչ թե նորմատիվային բնույթի, ինչը, թեև տեխնիկապես ճիշտ է, սակայն նախարարությունը, ցանկության դեպքում, կարող էր հրամանի բնույթը փոխել։

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին ի պատասխան՝ նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ դիտորդական խմբի աշխատանքի դադարեցման որոշմանը։

2018 թվականին հենց Բաթոյանի նախաձեռնությամբ էր ստեղծվել դիտորդական խումբը․ պատգամավորն այդ ժամանակ զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը։ Այսօր Բաթոյանը հույս ունի, որ որևէ միտում չկա, և օրենքում նոր լրացումներ կատարելուց հետո խմբի աշխատանքը կվերականգնվի։

Դիտորդական խումբը, սակայն, վստահ է՝ սա պատրվակային հիմնավորում է։ «Հրամանն ուժը կորցրած ճանաչելու որոշումը կատարվում է օրինական հիմնավորման քողի ներքո, սակայն շարժառիթը հանրային վերահսկողության մեխանիզմի փաստացի վերացումն է»,- նախօրեին հրապարակած հայտարարության մեջ ահազանգում է խումբը։

Խմբի լիազորությունների դադարեցման կամ սահմանափակման ներքին քննարկումները նախարարությունում սկսվել էին դեռևս նախորդ տարի դիտորդական խմբի հրապարակած հայտնի մի քանի զեկույցներից հետո։ ՀՔԱՎ ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանը շեշտում է՝ նախարարությունը կարող էր ժամանակավոր լուծումներ առաջարկել՝ մինչև կանոնակարգումը։

Նախորդ տարվա ընթացքում դիտորդական խմբի կողմից «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի մասին արտահերթ զեկույցներ հրապարակվեցին, դրան հետևեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից չհայտարարված այցը։ Սակայն արձանագրված աղաղակող խախտումների մասով քրեական վարույթ այդպես էլ չնախաձեռնվեց․ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնել էին՝ հիմքերի բացակայության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան