Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 152 երեխայի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքներում. ԱՍՀ նախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։

«Սիրելի՛ երեխաներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեր իրավունքների միջազգային օրվա առթիվ։

Անհոգ, խաղաղ ու երջանիկ ապագա․ այն՝ ինչին ուղղված է մեր ամենօրյա աշխատանքը։
Ընտանիքների հզորացումը, երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խրախուսումը մեր երկրի ռազմավարական և առանցքային կետերից մեկն է։ Եվ այս գործում կարևոր է նաև վստահությունը՝ երեխաների բացառիկ ներուժի, սեփական անձի կարևորության գիտակցման ու անսահման հնարավորությունների նկատմամբ։

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները հիմնված են երեխայակենտրոն մոտեցումների և նրանց լավագույն շահի ապահովման սկզբունքի վրա։ Լայնածավալ օրենսդրական փոփոխությունները ևս միտված են վերանայելու երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը՝ ստեղծելով գործուն մեխանիզմներ։

Նույն գերակայությունները սահմանված են նաև Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրում, որի մշակման գործընթացում ընդգրկվում են նաև երեխաները՝ ապահովելով իրենց լսված լինելու իրավունքը։
Երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում են խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, որոնց շրջանակում սոցիալական, հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվում շուրջ 4200, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների։

Երեխաների բաժանումը կենսաբանական ընտանիքներից կանխելու նպատակով՝ նախարարության ենթակայությամբ գործող 3 ճգնաժամային կենտրոններում կազմակերպվում է նրանց շուրջօրյա ժամանակավոր խնամքը՝ խթանելով ընտանիքների հետ վերամիավորումը։
Պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր գործադրել նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Ներկայում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 152 երեխայի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքներում՝ կանխելով վերջիններիս հաստատությունում հայտնվելու ռիսկը։

​Սիրելի՛ փոքրիկներ,
​մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեծանա սիրո, ջերմության և հոգատարության մթնոլորտում»,- ասված է ուղերձում։