«Պուտինը խելագար չէ, նա վտանգավոր է․ սա շատ ավելի սարսափելի է»․ Զելենսկին ՌԴ-ի հետ բանակցություններն անիրատեսական է անվանել

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։
Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ ռուսական լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա նման է Երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց ավելի փոքր մասշտաբով։
Զելենսկին խոսել է «ռուսական ֆաշիզմի գաղափարախոսության» մասին. նա կարծում է, որ Պուտինի դաժան «մեթոդները», ներառյալ «զանգվածային մահապատիժները, հուղարկավորություններն ու բռնաբարությունները», համեմատելի են նացիստական Գերմանիայի դեմ պայքարի հետ։
2022 թվականին Կիևի վրա հարձակման ժամանակ, ըստ Ուկրաինայի նախագահի, ռուս զինվորականները օգտագործել են «նույն մեթոդները», ինչ Հիտլերի բանակը։
«Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, Պուտինը կձգտի հետագայում ևս վերագծել Եվրոպայի սահմանները՝ հարձակվելով այլ երկրների վրա։ Ես չեմ կարծում, որ Պուտինը խելագար է, նա վտանգավոր է․ դա շատ ավելի սարսափելի է: Հիշե՛ք, նա կանգ չի առնի»,- ասել է նա։
Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն «անիրատեսական» են, և որ Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագիրը ծուղակ կլինի, քանի որ Պուտինին, Ուկրաինայի ղեկավարի խոսքերով, չի կարելի վստահել։ Ըստ Զելենսկիի՝ Մոսկվան կօգտվի ռազմական գործողությունների ցանկացած դադարից՝ «մարտի դաշտում իր մկաններն ուժեղացնելու և վաղ թե ուշ կրկին հարվածելու համար»։