ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցվել են միայն կին դատավորները

Լուրեր

06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
Բոլորը

Հունիսի 3-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիքն առաջացել է դատավոր Նաիրա Հովսեփյանի՝ խորհրդի անդամի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո։ Թեև Հովսեփյանն այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր է՝ ընտրվել էր առաջին ատյանի դատարանից, ուստի՝ ԲԴԽ-ում թափուր է առաջին ատյանի դատարանի դատավորի տեղը։

ԲԴԽ կայքում առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ընտրության վերաբերյալ ծանուցվել են միայն կին դատավորները։

«2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունը կազմակերպելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 1-5-րդ մասերի կարգավորումներով, 2024 թվականի մայիսի 6-ին ծանուցագրեր է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջները բավարարող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ 10 և մասնագիտացված դատարանների՝ 3 կին դատավորի:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 10, իսկ մասնագիտացված դատարաններից՝ 2 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին, ինչպես նաև՝ քվեաթերթիկում ներառված Վարչական դատարանի դատավորի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:

Այդպիսով, 2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է մեկ թեկնածու»,- ասված է հայտարարության մեջ և որպես թեկնածու նշված է Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի անունը։

Նշենք, որ Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը, և դրանով սահմանվում է նաև, որ 

 

  1. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից հետևյալ համամասնությամբ.

1) Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ,

2) վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ,

3) առաջին ատյանի դատարաններից՝ երեք անդամ, ընդ որում՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից` առնվազն մեկ անդամ:

  1. Բարձրագույն դատական խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները:
  1. Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամների սեռերի ներկայացվածության նպատակով միևնույն սեռի ներկայացուցիչների թվակազմը հնարավորին չափ պետք է սահմանափակվի առավելագույնը երեք անդամով։
  1. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրվելն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե առաջին ատյանի, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում համապատասխանաբար չկան նման թեկնածուներ, ապա քվեաթերթիկում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրությունն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները:

Նաիրա Հովսեփյանի հրաժարականից հետո ԲԴԽ-ում այժմ երկու կին խորհրդի անդամ կա, և վերը նշված նորմերը վկայակոչելով՝ Դատական դեպարտամենտը, փաստացի, դիրքորոշում է ձևավորել, որ խորհուրդը պետք է համալրել կին դատավորով։

Նշենք, որ տարիներ առաջ որևէ դատարանից ԲԴԽ դատավոր անդամի թափուր հաստիք առաջանալու դեպքում ծանուցվում էին այդ դատարանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնին համապատասխանող բոլոր դատավորները, և միայն վերջին 2 տարվա ընթացքում է,որ ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտը փոխել է իր պրակտիկան։

Օրինակ՝ Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի ընտրության ժամանակ ծանուցվել են միայն Սնանկության դատարանի դատավորները՝ թեև այդ ժամանակ թափուր էր ոչ միայն մասնագիտացված դատարանի, այլ նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր անդամի հաստիքը։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի ընտրության ժամանակ էլ ծանուցվել են միայն մարզերի դատավորները՝ չնայած այն հանգամանքին, որ հրաժարական էր ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում ԲԴԽ անդամ դարձած դատավոր Մեսրոպ Մակյանը։

Այս հանգամանքն ընդհուպ դատական հայց ներկայացնելու պատճառ էր դարձել․ Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դիմել էր դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու՝ ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի գործողությունը և որպես հետևանք՝ վերջինին պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

«Դատալեքս» Դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ այս հայցադիմումի քննությունը դեռևս շարունակվում է։

 

Արաքս Մամուլյան