Հիմք՝ գիտահեն որոշումների կայացման համար․ ամփոփվել է «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» աշխատաժողովը

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ս.թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ «Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը։
Աշխատաժողովին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսի ողջույնի խոսքով, ով կարևորեց Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատման գործընթացն ու նշեց, որ կատարված աշխատանքը թույլ կտա ՀՀ կառավարությանը և շահագրգիր կողմերին որոշումներ կայացնել հիմնվելով փաստացի տվյալների վրա։

Պարոն Հեսսին հաջորդեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ով իր խոսքը սկսեց զորակցություն հայտնելով վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին և տուժածներին։ Պարոն Սոկուլսկին նաև շեշտեց ՄԱԶԾ պատրաստակամությունը հնարավորության շրջանակներում աջակցելու ՀՀ կառավարությանը՝ ջրհեղեղի վնասի գնահատման հարցում։ Նա նշեց նաև, որ համակարծիք է պարոն Հեսսի հետ՝ այս գնահատման կարևորության և որոշումների կայացման գործում կիրառելիության տեսանկյունից, ինչպես նաև ընդգծեց EU4Sevan ծրագրի միջոցով բարենպաստ միջավայրի ստեղծումը՝ արդյունավետ պլանավորման և արձագանքման միջոցառումների իրականացման համար, որոնք կարևոր նշանակություն ունեն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության գնահատման հիմքում ընկած քանակական և որակական մոդելավորման արդյունքները, ինչպես նաև ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տուրիզմի, շրջակա միջավայրի, ներառյալ ջրի որակի ու այլ համապատասխան ոլորտների վրա ջրի մակարդակի բարձրացման ազդեցության վերաբրյալ հիմնական եզրակացությունները և դրանց հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը։ Կատարված աշխատանքը հիմք է հանդիսանալու գիտահեն որոշումների կայացման համար՝ արդյունավետ կերպով պլանավորելու և իրականացնելու լճի ջրի բարձրացման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը միտված աշխատանքները։

«Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» գործընթացը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան), ՋԻՆՋ ՍՊԸ-ի (Հայաստան) և SWECO-ի (Չեխիա) կոնսորցիումի կողմից՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և այլ շահակիրների հետ սերտ համագործակցությամբ։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: