Հանրապետության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներ և հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ կան
Քաղաքականություն
30.05.2024 | 13:27Հանրապետության հրապարակից 2 քաղաքացի է բերման ենթարկվել, 6 մեքենա էլ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության բաժնից։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենքի շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենքի շարժման» ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածվել կոչով՝ ժամը 10:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, այնտեղ թողնել իրենց ավտոմեքենաներն, այնուհետև շարժվել դեպի Կառավարության շենք։