ԲԴԽ-ի ֆիլմին Factor TV-ի անդրադարձից հետո դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է

Լուրեր

04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի  պատրաստած ֆիլմի հիման վրա դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է։ Այս մասին հայտում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը փետրվարի 10-ին  հրապարակել էր ֆիլմ, որում անդրադարձել էր 5 քրեական գործերի՝  Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Երանոսյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործերի ձգձգման պատճառներին։

Լևոն Երանոսյանի գործը քննում է դատավոր Հարություն Մանուկյանը։

Դեպարտամենտի ֆիլմում ասվում էր, որ Երանոսյանի գործի ձգձգման հիմնական պատճառը դատավոր Հարություն Մանուկյանի աշխատանքի որակն է։ Բացի այդ՝ Դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները հիշեցնում էին, որ դատավորների նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Ֆիլմի հրապարակումից հետո Արդարադատության նախարարությունը վարույթ էր հարուցել դատավոր Հարություն Մանուկյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ, սակայն ԲԴԽ է ուղարկվել միայն Դանիբեկյանի գործը։ Այսինքն՝ Դատական դեպարտամենտի այն պնդումը, թե Երանոսյանի գործի ձգձգումների հիմնական պատճառը դատավոր Հարություն Մանուկյանի աշխատանքն է, չի համապատասխանում իրականությանը։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանությունը  հեղինակազրկելու պատճառաբանությամբ դատավորներին կարգապահական պատասխանատվության է ենթարկում, բայց, ստացվում է՝ ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտին թույլատրելի է պատրաստել ֆիլմ, թիրախավորել ու մեղադրել դատավորներին, և դա չի դիտարկվում որպես դատական իշխանության հեղինակազրկում։

Նշենք, որ Դեպարտամենտի ֆիլմում դատավոր Հարություն Մանուկյանի, Աննա Դանիբեկյանի, Վահե Միսակյանի աշխատանքը համեմատվում էր դատավորներ Մնացական Մարտիրոսյանի և Արթուր Մկրտչյանի աշխատանքի հետ և պնդում կատարվում, որ այս 5 դատավորները հավասարաչափ են ծանրաբեռնված եղել, բայց նրանցից միայն երկուսը՝ Մարտիրոսյանն ու Մկրտչյանն են որակյալ աշխատանք կատարել՝  համապատասխանաբար Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործով։

Մինչդեռ, ուսումնասիրելով դատավորների ծանրաբեռնվածությունը, Factor TV-ն պարզել էր, որ այս 5 դատավորները հավասարաչափ ծանրաբեռնված չեն եղել։ Օրինակ՝ Վահե Միսակյանը 2022 թվականին ունեցել է 220, Հարություն Մանուկյանը՝ 245, իսկ Արթուր Մկրտչյանը՝ 37 քրեական գործ։

Արաքս Մամուլյան