Հաքերները ստանձնել են ռուսական CDEK-ի համակարգը կոտրելու պատասխանատվությունը․ ընկերությունը երեք օր է՝ ծանրոցներ չի առաքում

Լուրեր

11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
Բոլորը

Head Mare հաքերային խումբը ստանձնել է ռուսական CDEK առաքման ծառայություններ մատուցող ընկերության աշխատանքը խափանելու պատասխանատվությունը, որն արդեն երեք օր է՝ պատվերներ չի մատակարարում հաճախորդներին, գրում է Մեդուզան։

«Head Mare-ը CDEK-ին ժամանակ չտվեց պաշտպանվելու համար: Պարզվեց, որ համակարգի ադմինիստրատորները չափազանց թույլ են, իսկ անվտանգության քաղաքականությունն իրեն չարդարացրեց։ CDEK-ը շարունակում է լինել Ռուսաստանում ամենավատ առաքման ծառայության խորհրդանիշը՝ գերազանցելով նույնիսկ ՌԴ փոստին»,- ասվում է խմբի սոցցանցում տարածված հայտարարության մեջ։

Հաքերները պնդում են, որ իրենք գաղտնագրել են CDEK-ի տվյալների բազաները և ոչնչացրել կորպորատիվ համակարգերի կրկնօրինակները, որոնք, իբր, պատրաստվել են ծառայության կողմից վեց ամիսը մեկ անգամ։ Ընկերությունում «Վեդոմոստիի» աղբյուրը հաստատել է, որ հաքերներն օգտագործել են կոդավորման վիրուս։

CDEK-ի կայքը և հավելվածը դադարել են գործել մայիսի 26-ի առավոտյան։ Ընկերությունը հայտարարել է լայնածավալ «տեխնիկական ձախողման» մասին։ Ծառայությունը կասեցրել է առաքումների ընդունումն ու թողարկումը՝ «պատվերների ձեռքով մշակման սխալներից խուսափելու համար»։