ՀՀ-ում Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպանությունները ցավակցել են աղետի կապակցությամբ
Քաղաքականություն
26.05.2024 | 21:11«Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին երեկ երեկոյան այնտեղ տեղի ունեցած հեղեղների կապակցությամբ։
Դեսպանությունը վշտակցում է տուժածներին և իր աջակցությունը հայտնում ՀՀ իշխանություններին»,- այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրասիայի դեսպանության X-ի էջում։
Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին ու ցավակցում զոհվածների ընտանիքներին։ Այս մասին դեսպանությունը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և գնահատում այս պահին ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ