«Ազատ դեմոկրատները» ավագանու ընտրությանը չեն մասնակցի

Լուրեր

16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին. տեղեկացնում են Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունից:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ հաշվի առնելով ներքոնշյալ հանգամանքները․

Երևանի ավագանու ընտրությունները, որը թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում կայանալիք առաջին ընտրական գործընթացն է և փաստացիորեն նախորդելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, մեր գնահատմամբ ընթանալու է բոլորովին այլ քաղաքական տրամաբանության շրջանակներում և դրա քաղաքական նշանակությունն էլ այլ է լինելու։ Ստեղծված իրավիճակում այդ ընտրությունները Հայաստանում սկիզբ առած փոփոխությունների ընթացքի մի մասն են, սակայն այս ընտրություններով չէ, որ հանգուցալուծվելու է Հայաստանում իշխանափոխության գործընթացը։

Աջակցելով մեր երկրում սկսված փոփոխություններին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիների իշխանության հաստատման համար ամենակարևոր քաղաքական գործընթացը լինելու է առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները, որի ընթացքն ու արդյունքներն են դառնալու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտ երաշխիքը։   

Ուստի, հաջողություն մաղթելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն հայտարարում է, որ կենտրոնացնելով իր ողջ ներուժը՝ սկսում է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրություններին և առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով և ՀՀ քաղաքացիներին կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։