Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ․Խ.-ն այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, 2022 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 18-ին կազմված որոշման, ապա դրան հաջորդած գրավոր հայտարարության տեքստերում ներառել է իրականությանը չհամապատասխանող, գոյություն չունեցող տեղեկություններ՝ ուրիշի գույքն օտարելու իրավասություն ունենալու վերաբերյալ, ապա ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող այդ փաստաթղթերը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել է իրեն փոխկապակցված անձին՝ իր պապին՝ այդ կերպ առերևույթ խաբեությամբ հափշտակելով 5.050.000 ՀՀ դրամ արժեցող վերոնշյալ ավտոմեքենան:

Նախաքննությունը ընթացքում նշված անձի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել և վերցվել են վերոհիշյալ որոշման բնօրինակները, սակայն այլ թվագրմամբ, բովանդակության այլ ձևակերպմամբ, ինչպես նաև մեկ այլ՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենա օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ.Շ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, այդ թվում՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենայի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ: