Անահիտ Մանասյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային տարբեր խնդիրներ

Լուրեր

23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային տարբեր խնդիրներ, մասնավորապես` սահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային մի շարք հարցեր` կապված սեփականության իրավունքի, կրթության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների հետ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Համատեղ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական բողոքները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

Այնուհետև, Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ այցելել է սահմանամերձ «Սյունիքի մարզի» և «Աճանանի» միջնակարգ դպրոցներ` մասնակցելու Վերջին զանգի արարողությանը:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում մաղթել է նրանց երբեք չընկճվել, անընդհատ կրթվել, սիրով վերաբերվել իրենց շրջապատող միջավայրին:

«Կյանքում բազմաթիվ մարտահրավերների կարող եք բախվել, երբե՜ք չընկճվեք, ընկալեք դրանք որպես հնարավորություն և ձեզ շրջապատող միջավայրին վերաբերվեք սիրով: Հիշեք նաև, որ գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ես սա ասում եմ նաև իմ օրինակով: Թերևս սա է իմ մաղթանքը ձեզ: Ուզում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել իմ մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»,- Անահիտ Մանասյան:

Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև 2 դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, շրջայց կատարել դպրոցներում, քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:

Պաշտպանը շրջանավարտներին է հանձնել նաև խորհրդանշական հուշանվերներ: