Փաշինյանը մեղադրեց ՌԴ-ին և Բելառուսին ՀՀ դեմ պատերազմ պատրաստելու մեջ․ դո՛ւրս ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ ես մնում. Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջին անգամ ցույց տվեց այն քարտեզը, որով Տավուշ – Ղազախ հատվածում իրականացվել է սահմանազատումը․ «Սա 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազտաման արդյունքների հիման վրա», – ներկայացրեց վարչապետը: Ասաց, որ մանրազնին աշխատանք կատարելով, այդ քարտեզների հիման վրա վերարտադրել են Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը։

«Ես ուզում եմ ընդգծել, թե սա ինչ կարևորագույն իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դրանով մենք ընդգծել ենք մեր ինքնիշխան տարածքը», – նշեց նա: Վարչապետը վստահեցրեց՝ երբ Ադրբեջանը ընդունում է, որ սահմանազատված գծից հետո Հայաստանն է, ուրեմն ընդունում է, որ այն անձեռնմխելի է։ Մինչդեռ թերահավատներն ասում են, որ Ադրբեջանը միևնույնն է՝ պատերազմելու է, ինչո՞ւ ենք լքում մեր դիրքերը։

Ի դեպ, Փաշինյանը ԱԺ-ում մեկնաբանեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն ձևակերպումը, թե իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը չակնակալիքների շարժում է․

«Այդ չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ Հայաստանում մարդիկ Երևանի կենտրոնում սրճարանում նստած երազեն Կարսի մասին, և այդպիսով կորցնեն Երևանը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի և կորցնեն իրական Կապանը։ Սա է կոնցեպտուալ բանավեճը»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման հիմքը Ռուսաստանից է, որն ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել․

«Ծիծաղելի է ասել՝ այս շարժումը հայկական արմատ ունի, քանի որ այնտեղ պրոռուսական ուժեր են հավաքված։ Ես Բագրատ Գալստանյանին մի հարց ունեմ՝ Ռուսաստանի զորքերի դուրսբերումը ՀՀ-ի 17 մարտական հենակետերից ինքը ողջունո՞ւմ է, թե՝ ոչ»։

Ըստ քաղաքագետի՝ այս հարցի պատասխանը կարող է որոշիչ լինել՝ Ռուսաստանի վերաբերյալ հարցերին պատասխանելու իմաստով։ Գրիգորյանը պնդեց, որ Ռուսաստանը կկարողանա շեղել Հայաստանի ուղղությունը դեպի Արևմուտք, եթե նրա ձևակերպմամբ՝ «այս պրոռուսական շարժմանը շատ մարդ մասնակցի։ ՌԴ-ն ուզում է վերացնել ՀՀ-ի անկախությունը։ Այդ պրոռուսական ուժերը ուզում են՝ Ղարաբաղի պատմությունը կրկնվի՞, որ փախչե՞նք տներից, ասե՛ք, ո՞րն է ձեր նպատակը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան