Արևմտյան դաշնակիցներից չափազանց երկար Ժամանակ է պահանջվում Կիևին աջակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար․ Զելենսկի

Լուրեր

11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
Բոլորը

Արևմտյան դաշնակիցներից չափազանց երկար ժամանակ է պահանջվում՝ Կիևին ռազմական աջակցության վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու համար: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին՝ օգնել խոցել ռուսական թիրախներն Ուկրաինայի երկնքում և թույլատրել արևմտյան զենքի օգտագործումը ռուսական ռազմական տեխնիկայի դեմ, որը կենտրոնացված է Ռուսաստանի տարածքում՝ սահմանին մոտ։ Զելենսկին ասել է, որ բանակցություններ է վարում իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ, սակայն այդ քննարկումներն արդյունք չեն տվել։

Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ որոշումները հետաձգվում են մոտ մեկ տարով։ Եթե Կիևն ավելի վաղ ստանար Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, ապա կարող էր կանխել ռուսական բազմաթիվ հարձակումները էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտների վրա, պնդել է նա։

Ուկրաինայի ղեկավարը նաև ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերին պակասում է մոտավորապես 120-130 F-16 կործանիչ՝ ռուսական օդուժին դիմակայելու համար։

Զելենսկին վստահություն է հայտնել, որ եթե ՆԱՏՕ-ի ինքնաթիռները խոցեն ռուսական հրթիռները՝ դրանով իսկ պաշտպանելով Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, դա չի դիտարկվի որպես ռազմական դաշինքի երկրների ներգրավում Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։