Ադրբեջանը բախվում է նավթային եկամուտների նվազման, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել տնտեսության համար

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նավթի վաճառքից երբեմնի աճող եկամուտները նվազում են՝ լուրջ խնդիրներ ստեղծելով երկրի տնտեսության համար։ Ըստ կանխատեսումների՝ այս տարի Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամը (SOFAZ) նավթի վաճառքից կստանա շուրջ 5 մլրդ դոլար, ինչը զգալիորեն պակաս է նախորդ տարիների համեմատ։ 2022 թվականին նավթի բարձր գների շնորհիվ եկամուտներն աճել էին՝ հասնելով մինչև 10 միլիարդ դոլարի։ Այնուամենայնիվ, անցյալ տարի ցուցանիշները նվազել են մինչև 6 միլիարդ դոլար, հետագա էլ անկումներ են սպասվում արտադրության կրճատման պատճառով:

Նավթային եկամուտների անկմամբ պայմանավորված՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2024 թվականի առաջին չորս ամիսներին կրճատվել է 4,5 տոկսով՝ կազմելով 38,18 մլրդ մանաթ (22,45 մլրդ դոլար)։ Սա զգալի անկում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավանդաբար գերիշխող նավթագազային հատվածն այս ժամանակահատվածում գրանցել է մի փոքր անկում՝ 0,2 տոկոսով։

Պետական ​​վիճակագրական կոմիտեն կանխատեսում է, որ 2024 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կլինի ավելի ցածր՝ 2,4 տոկոս։

«Ազերի», «Չիրագ» և «Գյունեշլի» նավթային հանքավայրերը, որոնք կենտրոնական տեղ են զբաղեցնում Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ, 2020 թվականին ստացել են իրենց ամենացածր շահույթը վերջին 17 տարվա ընթացքում՝ 3,52 միլիարդ դոլար: Քանի որ երկիրը բախվում է եկամուտների նվազման, Ադրբեջանի պաշտոնյաներն ընդգծում են ոչ նավթային հատվածի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը: Այստեղ ևս վերջին տվյալները մտահոգիչ պատկեր են ներկայացնում։ 2024 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 6 մլրդ դոլար, ընդ որում, ոչ նավթային հատվածի մասնաբաժինը կազմել է ընդամենը 673,7 մլն դոլար, ինչը 912,2 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի անդամ Մազահիր Էֆենդիևն ընդգծել է նավթային եկամուտների պատմական նշանակությունը։ Նա նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում նավթային եկամուտները կարևոր դեր են խաղացել պետության կառուցման, անվտանգության ապահովման և տնտեսական ծրագրերի իրականացման գործում։

«Սպասվում էր, որ նավթային եկամուտների անկում կլինի, և դա տեղի է ունենում այսօր։ Նավթի արդյունահանումը նվազում է, և դա ազդում է բյուջեի վրա։ Անցյալ տարի, երբ պատրաստում էինք պետական ​​բյուջեն, նկատեցինք, որ պետբյուջեում նավթային եկամուտները նվազել են մոտ 2 մլրդ դոլարով»,- ասել է պատգամավոր։

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին էլ հայտնել է, թե արտահանման մեջ ոչ նավթային հատվածի տեսակարար կշիռը վերջին 15-20 տարիների ընթացքում նվազել է մոտ 10 տոկոսով։

«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանում չկան ոչ նավթային հատվածի արտադրության և արտահանման աճի բարձր տեմպեր»,- ասել է Ջաֆարլին։

Նա նշել է, որ կառավարությունը փորձել է ուռճացնել ոչ նավթային հատվածի վիճակագրությունը՝ վերադասակարգելով արտահանումը, ինչպիսին է էլեկտրաէներգիան, որն անցյալ տարի կազմել է մոտ 230-240 մլն դոլար։ Տնտեսագետը նշել է նաև գյուղատնտեսության ոլորտում անկայունության և ռուսական շուկայից կախվածության մասին, ինչը ռիսկեր է ստեղծում քաղաքական լարվածության պատճառով։

«Ոչ նավթային հատվածի արտահանման ներուժը մեծացնելու համար Ադրբեջանը պետք է դուրս գա այլ շուկաներ։ Քանի որ հիմա այլ շուկա չկա, ներքին արտադրության համար էլ պայմաններ չկան»,- ասել է նա։

Տնտեսագետի խոսքով՝ ոչ նավթային հատվածի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը վատ կառավարումն է։ Նա քննադատել է նաև պետական ​​ներդրումներից չափազանց մեծ կախվածությունը և մասնավոր հատվածի մասնակցության բացակայությունը:

Ըստ մասնագետների՝ չնայած նավթային ժառանգությունը հիմք է դրել երկրի տնտեսության զարգացման, կայուն աճը կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կարող է երկիրը զարգացնել և ընդլայնել իր ոչ նավթային ոլորտները։

Էմմա Չոբանյան