Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը «Առողջությունը պահպանող նոր տեխնոլոգիաներ» ազգային  ծրագրի շրջանակում ֆինանսավորում է 26 միլիարդ դոլարի չափով ծերացման դեմ պայքարի լայնածավալ ծրագիր, որը ներառում է օրգանների բիոտպում քսենոտրանսպլանտացիա մանր խոզերի միջոցով և գենային թերապիա, գրում է The Wall Street Journal-ը։ Ապրիլին գիտության փոխնախարար Դենիս Սեկիրինսկին գենային թերապիայի մշակվող դեղամիջոցն անվանել է «ծերացման դեմ պայքարի ամենախոստումնալից ոլորտներից մեկը», գրում է The Insider-ը։

Ծրագիրը վերահսկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Մարիա Վորոնցովան, որը պատասխանատու է պետական ​​գենետիկական նախագծերի համար, և ֆիզիկոս Միխայիլ Կովալչուկը՝ Կուրչատովի ինստիտուտի ղեկավարը, որը Պուտինի ընկերոջ՝ բանկիր Յուրի Կովալչուկի եղբայրն է։

Նշվում է, որ Կովալչուկ ավագը դարձել է Կրեմլի երկարակեցության ծրագրի գլխավոր գաղափարախոսը. նրա խոսքով՝ գիտությունը շուտով հնարավորություն կտա անվերջ վերականգնել և փոխարինել մարդու մարմնի մասերը։ Միխայիլ Կովալչուկը հայտնի է իր դավադրության տեսություններով։ Նա բազմիցս խոսել է, այսպես կոչված, «Արևմուտքի ծրագրի» մասին՝ ստեղծելու «ծառայողական մարդու»։ Նրա խոսքով՝ «ծառայողական մարդն ունի սահմանափակ ինքնագիտակցություն, նրա վերարտադրությունն արտաքին հսկողության տակ է, իսկ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները ծառայում են որպես էժան սնունդ»։

Ռուս գիտնականները պնդում են մկների աճառի և վահանաձև գեղձի հյուսվածքի բիոտպագրման հաջողության մասին և ակնկալում, որ մինչև 2030 թվականը կկարողանան փոխարինել մարդկանց օրգանները:

Այնուամենայնիվ, անկախ փորձագետները կասկածամիտ են: Կենսաբան Ալեքսանդր Օստրովսկին, որը Ռուսաստանում բիոտպագրման առաջամարտիկներից է և գաղթել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, ասում է, որ միջազգային  ամսագրերում հրապարակումներ չկան, ինչը նշանակում է, որ իրական արդյունքներ չկան: Նա պնդում է, որ գիտնականները, հավանաբար, «Պուտինին ասում են այն, ինչ նա ուզում է լսել՝ ֆինանսավորում ապահովելու համար»:

Ըստ The Wall Street Journal-ի՝ Պուտինի հետաքրքրությունը ծերացման դեմ պայքարի տեխնոլոգիաների նկատմամբ վաղուց դուրս է եկել պաշտոնական քաղաքականության սահմաններից։ 2018 թվականին նա այն ժամանակվա Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին խորհուրդ էր տվել փորձել կրիոթերապիայի խցիկ, որը ջերմաստիճանն իջեցնում է մինչև -112°C։ Վլադիմիր Խավինսոնը, որը պեպտիդային ծերացման դեմ պայքարի մասնագետ է և ստացել է պետական ​​մրցանակ նախագահի կողմից, ռուսական լրատվամիջոցներում անվանվել է «Պուտինի գերոնտոլոգ»։ Խավինսոնը մահացել է 2024 թվականին՝ 77 տարեկանում։

Նշվում է, որ ծերացման վերաբերյալ Պուտինի մտահոգությունը ծավալվում է զարգացած երկրների շարքում ամենավատ մահացության ցուցանիշներից մեկի ֆոնին. Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը շուրջ 68 տարի է՝ ի տարբերություն ԱՄՆ-ում 76-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում՝ 80-ից ավելիի։

Պուտինի և Սի Ցզինպինի զրույցը օրգանների փոխպատվաստման միջոցով անմահության մասին պատահաբար ձայնագրվել էր 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում կայացած ռազմական շքերթի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի