«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ուսումնասիրել վերջին շրջանում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում հրապարակված հետաքննությունները, որոնք վերաբերում են Հայաստանում իշխանության զավթման փորձերին և փողերի լվացման հնարավոր սխեմաներին։ Դաշինքի ներկայացմամբ՝ հրապարակված նյութերում նշվում է, որ ՌԴ պաշտոնատար անձինք, որոշ ՀՀ քաղաքացիների ներգրավմամբ, փորձել են ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա՝ ֆինանսավորման, ապատեղեկատվության տարածման և այլ մեխանիզմների միջոցով։

«Վերջին շրջանում մի շարք հետաքննություններ են հրապարակվել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ինչպիսիքն են The Insider–ը Radio France Internationale-ը, Dossier–ն, Reuters-ը, ինչպես նաև Փաստերի ստուգման հարթակը։ Հրապարակվել են բարձր արժանահավատությամբ հետաքննություններ, որոնք վկայում են, որ ՌԴ մի շարք պաշտոնատար անձինք, ներգրավելով նաև որոշ ՀՀ քաղաքացիների, փորձել են Հայաստանում զավթել իշխանությունը, ինչպես նաև, իրականացրել են փողերի լվացում։

Մասնավորապես, ըստ նշյալ նյութերի, ՌԴ Նախագահի աշխատակազմի և հատուկ ծառայությունների մի շարք աշխատակիցներ առերևույթ պլանավորել, կազմակերպել ու ֆինանսավորել են Հայաստանում հետևյալ գործողությունները՝
1. Ապատեղեկությունների կանխմտածված գեներացում ու տիրաժավորում՝ հանրային կարծիքի առաջատարների (ЛОМ–երի) ու լրատվամիջոցների միջոցով,
2. Քաղաքական ուժերի ֆինանսավորում և այդ ուժերին տարատեսակ այլ աջակցությունների տրամադրոմ,
3. Ռուսաստանում բնակվող ընտրողների նկատմամաբ պարտադրանքներ,
4. Վերը նշվածի հետ փոխկապակցված այլ ապօրինի գործողություններ։

Ըստ հետաքննված և հրապարակված նյութերի՝ նշված գործողությունների կատարումը նախապատրաստելիս և իրականացվելիս պատրաստվել են սխեմաներ, պլաններ ու հատկացվել միջոցներ։

«Անկախ դիտորդ» դաշինքի՝ այս ամենի մասին ներկայացված հաղորդումը 15 էջանոց է, բոլոր մանրամասներով։ Այն, բացի The Insider–ի Radio France Internationale-ի, Dossier–ի, Reuters-ի, Փաստերի ստուգման հարթակի, հղումներ է պարունակում նաև Ֆրանսիայի և ԵՄ մի շարք պետական մարմինների կատարած ուսումնասիրություններին։ Դիմումով խնդրում ենք նաև ուսումնասիրել «Կովկասի Խրոնիքոնը» կայքում հրապարակված նյութերը ու սխեմաները»,- ասվում է հաղորդագրությունում։