ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինայում սկսել են երկրի ԶՈւ զինծառայողների վերապատրաստումը

Լուրեր

11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ երկրներ սկսել են երկրում ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը: Financial Times-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

«Կան երկրներ, որոնք արդեն մարտադաշտում պատրաստում են ուկրաինացի զինվորներին»,- ասել է նա:

Կալլասը նշել է, որ այս պետությունները դա անում են՝ վտանգելով իրենք իրենց, և եթե ռուսական արկը դիպչի հրահանգիչներին, դա չի նշանակի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառում, որը նախատեսում է հավաքական պատասխան՝ դաշինքի անդամ երկրի վրա հարձակման դեպքում:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ եթե ինչ-որ մեկը տուժի, ապա նրանք, ովքեր իրենց զորքերն ուղարկել են, կասեն՝ «Դա 5-րդ հոդվածն է, եկեք հարվածենք Ռուսաստանին»։ Դա այդպես չի գործում, ոչ ավտոմատ կերպով։ Նման մտավախություններն արդարացված չեն, եթե դուք ձեր մարդկանց ուղարկեք Ուկրաինային օգնության։ Դուք գիտեք, որ երկրում պատերազմ է ընթանում, և դուք հայտնվում եք ռիսկի գոտում»,- հավելել է նա։

Կալլասն ընդգծել է՝ որպեսզի Էստոնիան սկսի ուկրաինացի զինվորների ուսուցումը, Տալլինը պետք է ստանա խորհրդարանի հաստատումը։

«Դրանք բաց հրապարակային դեբատներ են, սակայն ես կարծում եմ, որ այժմ մենք չպետք է ոչինչ բացառենք»,- հայտարարել է վարչապետը։