Կիրանցեցիները հավաքվել են գյուղի կենտրոնում, նշում են` դեմ են մարզպետի առաջարկներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կիրանց գյուղի կենտրոնում բնակիչները քննարկում են սահմանազատման վերաբերյալ արձանագրության ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը։ Այսօր մարզպետ Հայկ Ղալումյանը գյուղացիներից մի քանիսի մասնակցությամբ փակ հանդիպում է ունեցել, որտեղ մարզպետը, ըստ բնակիչների, ասել է, թե կայացված որոշումները փոփոխությունների ենթակա չեն։

Ըստ կիրանցեցիների՝ մարզպետը խոսել է այն բնակիչների գումարային փոխհատուցումից, որոնց գույքերը սահմանազատումից հետո հայտնվում են ադրբեջանական կողմում։ Գյուղացիներն ասում են՝ դեմ են առաջարկին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները և սահմանազատման պատասխանատուները դեռ ամիսներ առաջ հավաստիացրել էին, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների։

Կիրանցում պնդում են, որ այն 3 զգայուն կետերում, որոնց մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են՝ ոչ նպաստավոր իրավիճակ ստեղծելով։ Դրա հետևանքով առնվազն երկու տուն, գյուղի կամուրջն ու մեկ շինություն անցնում են Ադրբեջանին։

Նարեկ Կիրակոսյան