ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում

Լուրեր

05.06.2026 | 16:50
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը Վարչական դատարանը պետք է քննի, որի 23 դատավորից 4-ի անունը շոշափվում է քրեական վարույթով
05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև դեկտեմբերին Նոր Զելանդիայում կայանալիք Ironman 70.3 (Half Ironman) աշխարհի առաջնությանը։

«Այսպիսի մասշտաբային միջոցառումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը լինելը մեծ պատիվ և նշանակալի իրադարձություն է ինձ համար: Մայրիկիս պապը՝ Սարգիս Մանասյանը, 1919 թվականին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարը: Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել: Նրա մահից հետո ցանկացա ամրապնդել կապերս Հայաստանի հետ, ստանալ ՀՀ քաղաքացիություն և միջազգային հարթակներում իմ ուժերի ներածին չափով ևս բարձր պահել Հայաստանի անունը: Սա ինձ համար շատ կարևոր է»,- պատմում է Օրեշինը, որը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ բնակվում է Սինգապուրում:

Օրեշինը եռամարտով ակտիվորեն զբաղվում է 2017 թվականից, բայց ամենաբարձր արդյունքները սկսել է գրանցել վերջին 3 տարիների ընթացքում:

«Հենց այնպես չես կարող հայտնվել աշխարհի առաջնությունում. ավելի քան 500 մասնակիցներից աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում 20-30 մարզիկներ: Խմբում պետք է առնվազն լավագույն եռյակում լինես՝ արտոնագիր ստանալու համար: Ես հանդես եմ գալիս 40-44 տարեկանների խմբում, որը բավականին մրցունակ է. այնտեղ նախկին պրոֆեսիոնալ մարզիկներ են, ռեկորդակիրներ: Սինգապուրում, օրինակ, ինձ հետ միևնույն խմբում է հանդես գալիս մի մարզիկ, որն Օլիմպիական խաղերի՝ լողի մրցումների նախկին մասնակից է»,- պատմում է Ալեքսեյ Օրեշինը:

ՀՀ դրոշի ներքո առաջին մասնակցությունն Օրեշինն ունեցել է 2023 թվականի մայիսին՝ Մալայզիայի Դեսարու քաղաքում անցկացված Ironman 70.3 առաջնությունում գրավելով առաջին հորիզոնականը: Նույն տարում նա Ավստրալիայում կայացած Ironman 70.3 առաջնությունում եզրափակել է լավագույն հնգյակը:

Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին Օրեշինը կարողացել է հասնել ակնառու արդյունքների համաշխարհային մակարդակում: Ավստրալիայում անցկացված Ironman-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան հեղինակավոր առաջնությունում զբաղեցնելով առաջատար դիքերից մեկը՝ նա իրավունք է ստացել մասնակցելու Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: Աշխարհի լավագույն եռամարտիկների հետ պայքարում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակել է լավագույն քառյակը:

Ironman-ը երկար հեռավորությունների եռամարտի շարք է, որի յուրաքանչյուր անհատական ​​մրցավազք բաղկացած է երեք փուլից. դրանք անցկացվում են հետևյալ հաջորդականությամբ՝ առանց ընդհատումների 2,4 մղոն (3,86 կմ) լող, 112 մղոն (180,25 կմ) ճանապարհային հեծանվավազք և 26,2 մղոն (42,195 կմ) մարաթոնային վազք: Ironman-ը համարվում է աշխարհի ամենադժվար մեկօրյա մրցաշարերից մեկը: