ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.03.2026 | 17:51
Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական ​​շնչառության սարքին. The Sun
16.03.2026 | 17:38
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը չպետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
16.03.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյանն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութան հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես,  ասվում է.

«Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե որպես մարզիկ, թե որպես մարդ:
Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը կշարունակի մնալ անառիկ, իսկ նա մեր հիշողության մեջ կմնա որպես «մեր բոլորի դարպասի» անձնուրաց ու արժանապատիվ պաշտպանը: Ցավակցում եմ անվանի մարզիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր ֆուտբոլասերներին եւ կիսում նրանց վիշտը»: