Գերմանիան նոր գործընթացի սկիզբ դրեց՝ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված նոր իրողությունները․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Անգելա Մերկելի տարածաշրջանային այցն առաջինն էր հետխորհրդային ժամանակաշրջանում, իսկ Հայաստանում այն ուներ պատմական նշանակություն, հատկապես, որ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Բունդեսթագն ընդունեց պատմական որոշում՝ կապված Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
 
Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ Մերկելի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  գալիս են փաստելու, որ այս այցն ուներ պատմական նշանակություն, և սա չափազանցություն չէ։ 
 
Քաղաքագետի համոզմամբ՝ Անգելա Մերկելի հայաստանյան այցը կարելի է բնութագրել նաև որպես ճանաչողական, որի ընթացքում Գերմանիան նոր գործընթացի և նոր հարաբերությունների սկիզբ դրեց՝ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված նոր իրողությունները։ 
 
Անդրադառնալով վրաց-գերմանական՝ 200 մլն-ոց պայմանագրին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ Վրաստանը, լինելով գազատարների խաչմերուկ,  խոցելի է գազամատակարարումների դադարեցումների առումով, ուստի այս պայմանագրի ստորագրմանը երկար էր պատրաստվել։
 
 «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ որևէ փաստաթուղթ չստորագրվեց, բարձրաձայնվեցին ընդամենը ցանկություններ և մտադրություններ, բայց, նույնիսկ, հուշագրի մակարդակով փաստաթուղթ չեղավ»,- ասաց  քաղաքագետը։
 
Ռուբեն Մեհրաբյանը վստահեցրեց՝ այս փուլում Հայաստանը չէր կարող կոնկրետ ծրագրեր ներկայացնել, և, հետևաբար, այս այցը բովանդակային առումով մնաց անավարտ։ «Մերկելի այցի կապիտալիզացիայի համար գնդակը հայկական կողմի դաշտում է։ Պետք է մշակվեն ծրագրեր և առաջարկություններ, դրանք ներդաշնակեցվեն գերմանական հետաքրքրություններին ու շահերին։ Այն պոտենցիալը, որը կա ՀՀ-ի և Գերմանիայի միջև կսկսի նյութականանալ լավ թիմային աշխատանքի, իշխանություն-բիզնես հանրություն, իշխանություն-փորձագիտական հանրություն աշխատանքի դեպքում»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ մեզ շրջապատող երեք մեծ երկրները մտնում են տևական տնտեսական ապակայունացման փուլ, իսկ Հարավային Կովկասի երկրների կայունությունը Եվրոպայի անվտանգության հարցն է, ուստի Եվրոպայի առաջատար երկրի վարչապետի ուշադրությունը չէր կարող չսևեռվել այս ուղղությամբ։ 
 
Խոսելով Հայաստանում և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Գերմանիայի կանցլերի արած հայտարարությունների մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ Երևանը և Բեռլինը համաձայնեցին, որ պետք է ստեղծել հարցի կարգավորմանը նպաստող մթնոլորտ։
 
«Խոսում են բանակցությունների մասին, բայց ժողովուրդներին չեն նախապատրաստում խաղաղության։ Արձանագրվեց, որ Բեռլինը պատրաստ է օգնել Երևանին՝ ձևավորել նման մթնոլոր։ Այստեղ կարևոր է նշել, որ Մերկելի այցը Բաքու տևեց ընդամենը մի քանի ժամ և ստվերվեց սկանդալով»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Աղավնի Սուքիասյան