Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ համաժողովի նախաձեռնող խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ  ընդդիմադիր արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի կողմից (այն է՝ «Հանրապետություն» կուսակցություն, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Հայաստանի Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցություն) Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ է ձևավորվել:

«Տեղի ունեցավ ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Հայաստանի Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների և ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում,

Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու․

– Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացման եւ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ,
– Հայաստանի ինքնիաշխանությունը վտանգող Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ պայքարում, որոնք արտահայտվում են երկրի ներքաղաքական կայունությունը խաթարող ներկայիս հրապարակային գործընթացներում,
– Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով,
– Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հաջող ավարտի գործում,
– Արցախի խնդրի արդար հանգուցալուծման եւ միջազգային իրավական եւ քաղաքական մեխանիզմների գործադրմամբ Արցախի հայության վերադարձի, անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում,
ինչպես նաեւ վերահաստատելով իրենց հավատարմությունը քաղաքացիական ուժերի հետ համատեղ մինչ այժմ արտահայտած իրենց դիրքորոշումներին, որոնք ամրագրվել են, մասնավորապես, 2023թ․ փետրվարի 21-ի հայտարարության (Երեւան), 2023թ․ սեպտեմբերի 30-ի հայտարարության (Երեւան), 2023թ․ նոյեմբերի 13-ի հայտարարության (Բրյուսել), 2024թ․ մարտի 28-ի հայտարարության մեջ (Երեւան), ինչպես նաեւ խորացնելով միմյանց միջեւ համախոհության եւ համագործակցության ավանդույթը՝ որոշեցին ձեւավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։

Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։ Մշտական գործող այս «կլոր սեղանը» կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առջեւ ծառացած քաղաքական եւ քաղաքացիական խնդիրների եւ մարտահրավերների շուրջ մոտեցումների հետագա մերձեցմանը եւ հնարավորություն կստեղծի խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ միասնական դիրքորոշումների ձեւավորման եւ համատեղ գործողությունների իրականացման համար։

Հանդիպմանը մասնակցած ուժերը միմյանց միջեւ համագործակցության հետագա սերտացման եւ խորացման հնարավորության որեւէ սահմանափակում չեն դնում։

Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը բաց է բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի, անհատների միանալու համար»։

«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն,
Հայաստանի Եվրոպական կուսակցություն,
Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցություն