Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի հազար ցուցարարներ են հավաքվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Մի քանի հազար մարդ է հավաքվել Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունման դեմ, գրում է News Georgia-ն։

Քվեարկությունից մի քանի րոպե անց խորհրդարանական մեծամասնության անդամները ոստիկանների օգնությամբ սկսել են հեռանալ օրենսդրի շենքը։ Բոլոր ծառայողական մուտքերի մոտ մեծաթիվ ոստիկաններ են տեղակայվել։

Ցուցարարները խորհրդարանի մոտ են վաղ առավոտից։ Օրվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի ձերբակալություններ, գրանցվել են բախումներ։ Մի տղամարդ բերման է ենթարկվել խորհրդարանի պատին գրաֆիտի անելու համար, որի վրա գրված է եղել՝ «Այս երկիրը մերն է»։

Ի նշան բողոքի՝ ցուցարարները հարվածում են Ռուսթավելի պողոտայի կողմից տեղադրված մետաղական ցանկապատերին։ Ամբոխը վանկարկում է՝ «ստրուկնե՛ր» և «հեռացի՛ր»՝ դիմելով «Վրացական երազանքի» պատգամավորներին։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ ցուցարարների կողմից օրենքի բոլոր խախտումներին կհետևի ոստիկանության համապատասխան արձագանքը։ Ցուցարարները չեն նախատեսում ցրվել։ Նրանք հայտարարում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները՝ պահանջելով չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։