Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու կողմից ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալենրի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ազգային Բևեռ» կուսակցության կողմից իրականացված հանրահավաք-ակցիայի մասնակիցները փակել են ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը: Նշված հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են ավտոճանապարհը բացելու օրինական պահանջ, սակայն վերջիններս չեն ենթարկվել նշված պահանջին: Դրանից հետո, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել իրավախախտում կատարող անձանց, հանրահավաքի մասնակից մի կին, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, թիկունքի հատվածից մոտենալով ոստիկաններից մեկին՝ բռունցքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: