Բայդենը ստորագրել է ԱՄՆ ռուսական ուրանի ներմուծումն արգելող օրենքը

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ռուսական ուրանի ներմուծումն արգելող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր Կոնգրեսը, գրում է Current time-ը։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր անց։ Մինչև 2028 թվականի հունվարը ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարող է թույլտվություններ տրամադրել Ռուսաստանից ներմուծման համար, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն։ Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչև 2040 թվականը։

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ սա «պատմական օրենք է, որը կամրապնդի ԱՄՆ էներգետիկ ու տնտեսական անվտանգությունը և կվերացնի Ռուսաստանից կախվածությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում»։

Ըստ Բայդենի վարչակազմի՝ «նոր օրենքը վերականգնում է Ամերիկայի առաջատարությունը միջուկային ոլորտում» և «կօգնի ապահովել ԱՄՆ էներգետիկ հատվածի անվտանգությունը ապագա սերունդների համար»։ Սպիտակ տունը նաև հույս ունի, որ վերջերս հաստատված 2,72 միլիարդ դոլարի ֆինանսավորումն այս ոլորտի համար «կխթանի Միացյալ Նահանգներում հարստացման նոր կարողությունների ստեղծմանը և հստակ ազդանշան կուղարկի արդյունաբերությանը, որ հավատարիմ են միջուկային ոլորտում երկարաժամկետ աճին»։

Անցյալ տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգները պայմանավորվել է Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ 4,2 միլիարդ դոլար ներդնել իրենց երկրներում հարստացման և փոխակերպման կարողությունների ընդլայնման համար:

ԱՄՆ ընկերությունները տարեկան Ռուսաստանին վճարում էին մոտավորապես 1 մլրդ դոլար ուրանի հարստացման համար։ Ռոսատոմը մատակարարում էր հարստացված ուրանի շուրջ 20 տոկոսը, որն օգտագործվում էր Միացյալ Նահանգների 93 միջուկային ռեակտորներում: Մատակարարումները շարունակվում էին նաև այն բանից հետո, երբ 2023 թվականին հայտնվել էին փաստեր, որոնք հաստատում էին Ռոսատոմի աշխատանքը ռուսական ռազմարդյունաբերական բիզնեսի համար։

Ռուսական ընկերությունը կարծում է, որ պատժամիջոցները «կործանարար են միջուկային վառելիքի ցիկլի ապրանքների և ծառայությունների համաշխարհային շուկայի կայուն գործունեության համար»։