Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը․ Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

Այսօր վաղ առավոտից ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող 156 քաղաքացու։ Ակցիաներից մեկի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, բերման են ենթարկել լրագրողի, որը թեև այդ պահին չի կրել համապատասխան փաստաթուղթ (բեյջ), սակայն հայտնել է, որ լրագրող է։ Հարվածել ու գետնին են գցել Abcmedia.am-ի օպերատորին, քաշքշել ու հրել են 24news.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանին, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը։ Լրագրողն ակցիայի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Հերացի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց։ Մերի Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Անցել եմ անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ըստ նյարդաբանի և վիրաբույժի ամեն բան կարգին է, միայն ձախ ձեռքիս հատվածում քերծվածք ունեմ»,- ասաց լրագրողը։

Այս միջադեպերին արձագանքել է ՄԻՊ գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ կապ են հաստատել լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ «տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով»:

«Արձանագրված միջադեպերի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։ Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

 

Արփի Հակոբյան