Խնդիրը եկեղեցին չէ, այլ այնտեղ ծվարած 15 պաշտոնյաները, որոնց պետք է չեզոքացնել․ հարվածել կառույցին պետք չէ․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը երեկ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց նախկին դիվանագետների մշակած փաստաթուղթը՝ պնդելով, որ «Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի»։ «Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը», – ընթերցեց Վահագն Մելիքյանը։
Նա հայտարարեց, որ պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը՝ սահմանազատման և սահմանագծման համար առաջնահերթ համարելով միջպետական համաձայնությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ վավերացրած խորհրդարանների կողմից։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ի հետ  զրույցում, անդրադառնալով հնչեցված այս գաղափարներին, ասաց, թե դրանք լսելիս ինքը «իսպանական ամոթ» է զգացել․ «Մարդիկ ասում են, որ իրենք 30-ամյա դիվանագիտական փորձ ունեն, բայց այսպիսի փաստաթուղթ են ներկայացնում հրապարակում․ սա լավագույն ապացույցն է այն հայտարարության, որ արել է ՀՀ վարչապետը, որ ՀՀ-ում կա պետական մարմինների ֆասադը։ 30 տարվա դիվանագիտական փորձ ունեցող մարդը գալիս ասում է՝ քանի որ չկա նախադեպ, որ դեմարկացիան և դելիմիտացիան արվի մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, ուրեմն՝ այն անօրինական է։ Ընդ որում՝ համոզված չեմ, որ ճիշտ ասեն, թե մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը դեմարկացիայի պրոցես չի արվում, թե չկա նման նախադեպ»։ Ըստ Քոչինյանի՝ պարզապես մի խումբ ռադիկալներ ՌԴ-ի շահերն են սպասարկում՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտին կողմ են, ուզում են պահել ստատուս քվոն, դեմ են սահմանազատմանը, ինչի շահառուն ՌԴ-ն է։ Նա համոզված է, որ կասեցնելով սահմանազատման պրոցեսը՝ ավելի ծանր պայմաններ կստանանք։
Անդրադառնալով սահմանազատումը Ալմա Աթայի հռչակագրով անելու դեպքում գործընթացի անօրինականության վերաբերյալ գնահատականին, Արեգ Քոչինյանը նշեց․ «Պրոտոկոլը, որ ստորագրել են երկու երկրների վարչապետերը, միայն Ալմա Աթայի հռչակագիրը չի, որ շոշափվում է։ Շոշափվում է նաև այլ հարց՝ երկու հանձնաժողովների միջոցով համատեղ կանոնակարգ մշակելու մասին որոշումը»։ Անդրադառնալով եկեղեցականների ակտիվ մասնակցությանը հակակառավարական բողոքի ակցիաներին և վարչապետի հրաժարականի պահանջին, Արեգ Քոչինյանը նշեց, որ պետք չէ հարվածի տակ դնել Հայ առաքելական եկեղեցին, ըստ նրա՝ անհրաժեշտ է չեզոքացնել հանրահայտ «15 հոգի պաշտոնյաներին», որոնք եկեղեցու ներսում են։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Ռոբերտ Անանյան