ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում

Լուրեր

16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական ԹամարՊետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
16.03.2026 | 16:11
Իսրայելը հայտնում է Թեհրանին, Շիրազին և Թավրիզին լայնածավալ հարվածների մասին
16.03.2026 | 16:09
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
16.03.2026 | 16:03
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթերը հետաձգվել են
16.03.2026 | 15:55
ԱՊԼ-ի ակումբի համասեփականատերն արժանացել է «Օսկարի»
16.03.2026 | 15:46
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում
16.03.2026 | 15:38
Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստին ծափողջյուններով են դիմարել դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 15:30
Ղազախստանում հանրաքվեի արդյունքներով՝ ընտրողների 87,15%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը
16.03.2026 | 15:24
Հնդկաստանի ԱԳ նախարարը ՀՀ-ին շնորհակալություն է հայտնել Իրանից իր քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար
16.03.2026 | 15:19
Անաստասիա Բաղիյանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Պարալիմպիկ խաղերում
16.03.2026 | 15:10
1-ամյա երեխային ծեծելու գործով վարույթ է նախաձեռնվել // Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Օգոստոսի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: