Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կարող ենք ավելի հեռուն գնալ․ Միրզոյանը՝ Ալմաթիում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ալմաթիում այսօր  մեկնարկել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է երկկողմ հանդիպման խորհրդանշականությունը, քանի որ այն տեղի է ունենում նույն շենքում, որտեղ 1991 թվականին ստորագրվել է Ալմա-Աթայի հանրահայտ հռչակագիրը, փոխանցում է Սպուտնիկի ղազախական ծառայությունը։

Այդ փաստաթղթի ստորագրմամբ նախկին խորհրդային 11 հանրապետությունները ճանաչեցին, որ իրենց միջև նախկին վարչական սահմանները ճանաչվում են որպես անկախ պետությունների սահմաններ, հիշեցրել է նա։

«Կարևոր է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում և՛ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է տեղի ունենա երկու պետությունների սահմանազատման գործընթացը։

«Հայաստանը միտված է խաղաղությանը, խաղաղության պայմանագրին»,- փաստել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանը շատ կառուցողական է ներգրավված բանակցային գործընթացում։

«Ավելին, մենք կարծում ենք, որ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ, կարող ենք ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ հասկանալով, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, սահմանները հատելու ընթացակարգերը փոխադարձաբար»,- ամփոփել է Արարատ Միրզոյանը։