Նույնիսկ Մերկելի համար էր ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի. ռուս լրագրողը՝ Գերմանիայի կանցլերի հայաստանյան այցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որն ակտիվ լուսաբանում էր Հայաստանում «թավշյա հեղափոխությունը»,  անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին:

Բլոգերն իր տեսանյութում հիացմունքով պատմում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անգելա Մերկելին «մարդկանց մեջ հանել»:

«Փաշինյանն ու Մերկելը քայլում են Երևանի Հյուսիսային պողոտայով: Եվ հասարակ ժողովրդի ու բարձրաստիճան պաշտոնյաների միջև ընդունված պատշաճ հեռավորությունը չկա: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ Մերկելի համար ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի էր»,- տեսանյութը մեկնաբանում է բլոգերը:

Լրագրողն այնուհետև ուշադրություն է հրավիրում, թե ինչպես է կանցլերն այդ ջերմ ընդունելությունից հետո հրաժեշտ տալիս ՀՀ վարչապետին ու թե ինչպես է ջերմ գրկախառնությանը արձագանքում Մերկելի թիկնապահը: «Նա զարմանքից քար էր կտրել, իր շեֆին դեռ այսպիսին չէր տեսել»,- ասում է Ռոմանովը, ապա հավելում, որ պակաս չէր նաև Մերկելի զարմանքը. սա այն երկիրն է, որտեղ իրենից փող չեն խնդրել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: