Պատերազմի սպառնալիքը օդում է․ սա սահմանազատում կոչելը դժվար է, գուցե՝ սողացող օկուպացիա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Բոլորը

Ինչի՞ մասին է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ որպես քաղաքական գործընթաց, ի՞նչ են պահանջում, ի՞նչ այլընտրանքային ծրագիր ունեն՝ իշխանությունից տարբերվող։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ինքը չի տեսնում այլընտրանքային ծրագիր։

«Առնվազն պաշտոնական մակարդակում կարծես թե իշխանափոխության պահանջ էլ գոյություն չունի։ Բայց պարզ է, որ եթե այսօրվա հանրահավաքը մարդաշատ լինի, երևի կառաջանա նմանատիպ պահանջ՝ իշխանափոխության։ Այսպիսի հնարավորություններ շատ հաճախ չեն լինում։ Եվ որոշները այս շարժումը և այս հանրահավաքները դիտարկում են որպես ընդդիմության վերջին շանսը՝ իշխանությանը մարտահրավեր նետելու։ Ընդհանրապես, տարբեր ուժեր են ներգրավվել այս շարժման մեջ և մեկ միասնական օրակարգի մասին խոսելը կարծում եմ սխալ է»,- նշեց քաղաքագետը։

Ակցիայի մասնակիցների գնահատմամբ՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է, տարածքների միակողմանի հանձնում է նշանակում, պետք է այն դադարեցվի։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը պնդում է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում իրականացնելու այլընտրանքը պատերազմն է, և պետք է գնալ այդ ճանապարհով։

Տիգրան Գրիգորյանն ասում է, որ դժվար է այս պրոցեսը կոչել սահմանազատման գործընթաց։

«Եթե մի գործընթաց իրականացվում է ուժի սպառնալիքի ներքո, դա այլ անվանում ունի՝ բորդերիզացիա, սողացող օկուպացիա։ Իշխանությունը և նրա աջակիցներն այս գործընթացն արդարացնում են այն փաստարկով, որ եթե չիրականացնենք այդ պահանջները, կլինի պատերազմ։ Այսինքն՝ պատերազմի սպառնալիքն օդում է, և օգտագործվում է իշխանությունների կողմից։ Կարծում եմ՝ տեղի բնակիչների այս վրդովմունքն արդարացի է։ Ակնհայտ է, որ այս գործընթացն իր բնույթով միակողմանի է։ Ես գրեթե բացառում եմ, որ Ադրբեջանը շահագրգիռ կլինի սահմանի ամբողջական դելիմիտացիա իրականացնել։ Կարծում եմ՝ իր հարցերը կլուծի հյուսիսային հատվածում, իսկ հերթը հարավին հասնելու դեպքում տարատեսակ խոչընդոտներ կստեղծի»,- նշեց Տիգրան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան