Կառավարության քարտեզով՝ Կապան-Գորիս ճանապարհը կհայտնվի ՀՀ-ում, ուստի Ադրբեջանը կփորձի կասեցնել սահմանազատումը․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
14.02.2026 | 21:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվեն փուլ առ փուլ․ Ռաուֆ Աղամիրզաև
14.02.2026 | 21:25
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
14.02.2026 | 20:05
«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի
14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
14.02.2026 | 19:13
Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:00
Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:50
Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում արձագանքեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համակիրների պահանջին՝ կասեցնել սահմանազատումը Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ով ասում է կասեցում, նրանց քաղաքական օրակարգն է՝ սադրել պատերազմ, ապահովել պատերազմի արդյունքում իշխանափոխություն ՀՀ-ում՝ ոչ ընտրական, իսկ դա հնարավոր է՝ ՀՀ տարածքների օկուպացիայի դեպքում։ Հաջորդաբար՝ ՀՀ-ում հաստատել մարիոնետային ոչ լեգիտիմ իշխանության հաստատում, և ՀՀ պետականության դե ֆակտո լուծարում՝ դե յուրե լուծարումից առաջ։ Սա է այդ սցենարն ինձ համար, և դա ակնայտ է»։

Արդյո՞ք հիմքեր կան պնդելու, որ այս սցենարն է դրված։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդեց, թե չգիտի՝ ինչ սցենար է դրված, սակայն դեմ արտահայտվեց սահմանազատման պրոցեսը կանգնեցնելուն։

«Ես էլ ունեմ լուրջ վերապահումներ պրոցեսի հետ կապված, ինչո՞ւ սկսեցինք Տավուշից, որտեղ կա բան, որ Ադրբեջանին պետք է տանք, և ոչ թե այնտեղից, որտեղ Ադրբեջանը պետք է տարածքներ տա։ Ես պնդում եմ, որ երաշխավորի ինստիտուտի բացակայությունը ևս շատ վատ է։ Հիմա կասեցնելը սխալ է, երբ Ադրբեջանը ստացավ իր չորս գյուղը, իր ուզածը ստացավ Տավուշում, և մենք կանգեցնենք իջնելը դեպի հարա՞վ, որտեղ մենք պետք է տարածքներ ստանանք։ Դա նվեր կլինի Ադրբեջանին»,- պնդեց քաղաքագետը։

Նա նշեց, որ այն քարտեզները, որոնցով աշխատում է ՀՀ կառավարությունը, ՀՀ-ի վերահսկողությանը պետք է անցնի նաև Կապան-Գորիս ավտոճանապարհն ամբողջությամբ։ Փաշինյանը պնդեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում․ « Շարժման խոսնակը հայտարարել է, որ նպատակը նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելն է։ Այս սցենարը ներկայացվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով իրականացնել ՀՀ-ում իշխանափոխութուն։ Ի՞նչ է նշանակում՝ Կաթողիկոսի կողմից օրհնել, նշանակում է՝ առաջնորդել, հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարության քաղաքական տեքստ ասել։ Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Կաթողիկոսն է, շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»։

Հաշվի առնելով նաև վարչապետի այս մեկնաբանությունները՝ Ստեփան Գրիգորյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք սահմանազատմանն ընդդիմացողները, ինչպես Փաշինյանն է պնդում, իրոք պատերազմ սադրելու նպատակ ունեն, որի վերջնարդյունքը ՀՀ-ի դե յուրե լուծարումը կլինի։

«Միշտ պատերազմի վտանգը կա։ Նախկին իշխանության ներկայացուցիչները նախկինում օգտագործում էին Ղարաբաղի գործոնը, հանրահավաքներ էին անում, Երևանում ասում էին՝ Ղարաբաղում մեր դիրքերը թուլանում են։ Հիմա գործող իշխանությունն էլ դա օգտագործում է։ Իրոք, ներսի լարվածությունը թուլացնում է ՀՀ կառավարության դիրքերը։ Բայց այս իշխանությունն էլ դա օգտագործում է։ Ես կողմնակից չեմ, որ եկեղեցու հայտնի դեմքերը մասնակցեն քաղաքական գործընթացին, մենք աշխարհիկ երկիր ենք»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը խոսեց նաև մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Պուտինի՝ Մոսկվայում ծրագրված հանդիպման, ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի արծարծման հավանականության, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության, Ղազախստանում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպման և սպասվող արդյունքների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան