Պուտինը մայիսի 8-ին առանձնազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

Լուրեր

04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը նախագահն անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։ Այնուհետև տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար։ Վերջին ժամանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև։ Գիտեք, որ ինքը՝ Փաշինյանը, ապրիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Վերջին շրջանում մեր երկրների միջև տարբեր մակարդակներով շփումները նկատելիորեն նվազել են։ Քննադատություններ են ուղղվում թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին»,- ասել է Ուշակովը։

Խոսելով ՀԱՊԿ-ի խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը, թեպետ դեռ դուրս չի եկել, միևնույն ժամանակ, չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։

«Զուգահեռաբար, Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ, ներառյալ՝ Եվրամիությանն անդամակցելու տարբերակների դիտարկումը, և ՆԱՏՕ-ի հետ կապերն ակտիվանում են, այսինքն՝ այժմ կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են քննարկում առաջնորդների միջև»,- ասել է Կրեմլը ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Պուտինը և Փաշինյանը բավական երկար ժամանակ չեն տեսել միմյանց, նրանց վերջին անձնական շփումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

«Դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել, ուստի ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մենք շատ կարևորում ենք այս երկկողմ հանդիպումը, որը, ինձ թվում է, կօգնի»,- ասել է Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ԵՏՄ-ում նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղեկավարելու է կազմակերպության գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու մայիսի 8-ին Մոսկվայում։

«Հանդիպումը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ»,- նշել է Ուշակովը։