ԵՄ-ում դեռ վերջնական որոշում չունեն Պուտինի երդմնակալությանը մասնակցության վերաբերյալ

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեմ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ԵՄ ներկայացուցիչների մասնակցությանը։ Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն։

Կրեմլը Մոսկվայում ԵՄ անդամ երկրների ներկայացուցչություններ Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավիրատոմսեր է ուղարկել, որը պետք է տեղի ունենա մայիսի 7-ին։

«Այժմ մենք ԵՄ անդամ երկրների հետ քննարկում ենք, թե ինչ ձևաչափով մեր կողմից կտրվի պատասխանը։ Արտաքին քաղաքականության հարցում ԵՄ-ն ամենուր և մշտապես ձգտում է համակարգված կերպով գործել։ Վերջնական որոշում դեռևս չի ընդունվել»,- ասել է Ստանոն։

Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դեմ է, որ ԵՄ-ից որևէ մեկը մասնակցի այս արարողությանը, որը նախատեսված է Մոսկվայում։

Ավելի վաղ Չեխիան, Էստոնիան և Լատվիան հայտարարել էին, որ իրենց ներկայացուցիչները մայիսի 7-ին չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը։

Եվրախորհրդարանը ավելի վաղ ընդունել էր բանաձև, որով դատապարտում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի «վերընտրություններ» անցկացնելու գործընթացը և կոչ էր անում դրանք համարել ոչ լեգիտիմ։