ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Հայաստանը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 6 միավորով բարելավել է իր ցուցանիշը՝ նախորդ տարվա 49-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 43-րդ տեղը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած զեկույցում, այդուհանդերձ, արձանագրում է․ չնայած բազմակարծության միջավայրին՝ հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ:

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նկատում է՝ խոսքի ազատությունն ամրապնդելու նպատակով պետք է հաղթահարել լրատվամիջոցների բևեռացումը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ շեշտում է, որ հայաստանյան լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը՝ բազմաթիվ լրատվամիջոցներ մոտ են իշխանություններին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Զեկույցում նշվում է, որ Civilnet.am-ը, hetq.am-ը, Factor.am-ը, Azatutyun.am-ը կատարում են անկախ հսկչի՝ watchdog-ի դերը, որն էական նշանակություն ունի ժողովրդավարության համար: Զեկույցի համաձայն՝ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ Հայաստանում խոսքի ազատությունը և լրագրողների ու լրատվամիջոցների պաշտպանվածությունը շատ տարերային իրավիճակում են։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույցում նշում է, որ Հայաստանում լրագրողները հաճախ են ենթարկվում բռնությունների, ճնշումների թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական ցանցերում։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքում պետության միջամտությունը նվազեցնելու և ինքնակարգավորման մեխանիզմներն ու նախաձեռնությունները բարձրացնելու շուրջ այսօր հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձավ վերջին օրերին լրագրողների նկատմամբ բռնությանը։

Դատապարտելի է լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարման խոչընդոտումը՝ անկախ նրանից, թե ինչ որակի արտադրանք են տալիս նրանք՝ ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Լրագրողների նկատմամբ բռնության նոր դեպքեր տեղի ունեցան վերջին մեկ շաբաթում։ Տավուշում ակցիա լուսաբանող օպերատորին ոստիկանները գետնին էին տապալել, նույն օր ակցիա լուսաբանող լրագրող էր բռնության ենթարկվել Լոռու մարզում, մի քանի օր անց էլ ընդդիմադիր պատգամավորի օգնականը հարվածել էր իշխանական մեդիայի լրագրողին։

Չնայած խնդիրներին՝ Հայաստանը, այդուհանդերձ, մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է մնում։ Վրաստանն անցյալ տարվա համեմատ կտրուկ՝ 26 միավորով նահանջել է՝ նախորդ տարվա 77-րդ հորիզոնականից իջնելով 103-րդ հորիզոնական։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույցում արձանագրում է՝ Մոսկվայի հետ կապերը սերտացնող Վրաստանի իշխող ուժը թշնամական քաղաքականություն է վարում մամուլի նկատմամբ։

Տարածաշրջանի մյուս երկրների պարագայում պատկերն այսպիսին է․ Իրանը 179-րդ տեղն է զբաղեցնում, Ադրբեջանը՝ 164-րդը, Թուրքիան՝ 158-րդը, իսկ Ռուսաստանը 162-րդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան